Եռաչափ տպիչներ արտադրող ընկերությունը կորոնավիրուսով պայմանավորված պաշտպանիչ վահաններ և ակնոցներ է արտադրում
Գորիսում գործող «ԱրգումենտԱր» ընկերությունը իր ծրագրերը փոխել է կապված կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ Հայաստանում: Եռաչափ տպիչներ արտադրող ընկերությունն այսուհետ արտադրում է դեմքի պաշտպանիչ վահաններ եւ ակնոցներ:
NEWS.am-ի հետ զրույցում ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանը պատմել է, որ գաղափարը իրենց մոտ առաջացավ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ, իրենք էլ որոշեցին հետ չմնալ այս իրադարձությունների զարգացումից եւ ժամանակակից լուծումներ առաջարկել ստեղծված պայմաններում:
«Մենք եռաչափ տպիչներ ենք արտադրում, դրանք հիմնականում կրթական նշանակության են, եւ դրանք նախատեսված են նրա համար, որ մարդկանց մոտիվացնեն սեփականը ստեղծելու համար։ Մենք ինքներս սկսեցինք փորփրել, թե ինչ է կատարվում ոլորտում եւ սկսեցինք դիմակներ տպել: Ակնոցն էլ բժշկական համալսարանից առաջարկեցին, մենք գծագրեցինք եւ տպեցինք, գծագիրն էլ հրապարակել ենք, որ աշխարհի տարբեր վայրերում կարողանան օգտվեն, տպեն»,- պատմել է Արթուր Խոջաբաղյանը:
Պարզվեց պաշտպանիչ վահանների եւ ակննոցների մեծ պահանջարկ կա ոչ միայն Գորիսում, այլ ամբողջ Հայաստանում: Հայաստանի տարբեր մասեր քանբի որ արտադրանքը շատ ժամանակ դժվար էր հասցնել , մարզերում սկսեցին վահաններ եւ ակնոցներ տպել «Արմաթ» լաբորատորիաններում, որտեղ նույնպես կան եռաչափ տպիչներ:
«Այստեղ արդեն երեւաց, թե ինչ մեծ նշանակություն ունեն տպիչները եւ «Արմաթ» լաբորատորինաերը, որոնք առկա են Հայաստանի դպրոցներում: Եւ սա մի կիրառությունն է ընդամենը, մենք կարող ենք շատ տարբեր իրավիճակներում օգտվել տպիչներից»,-ասաց ընկերության տնօրենը:
«ԱրգումենթԱր» ընկերության տնօրենի խոսքով` այժմ աշխատում են շնչառական սարքեր գծագրելու եւ արտադրելու վրա, տարբերակներ են փորձում` հասկանալու, թե որն է ավելի լավ տարբերակը:
Մինչեւ հիմա ընկերությունն արտադրել է 400 դիմակ, որի մի մասը նվիրել է բժշկական հաստատություններին, մի մասն էլ` վաճառել:
«Մեր արտադրանքից նաեւ օգտվում են խանութների աշխատակիցները, բանկերի աշխատակիցները եւ բոլոր նրանք, ովքեր ակտիվ շփումների մեջ»,- հավելել է նա: