Լև Լեշչենկոն ակտիվորեն բուժվում է, աշխատում երգի վրա
Լեւ Լեշչենկոյի մշակութային ֆոնդի տնօրեն Անդրել Գայդելը պատմել է, որ արտիստի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, եւ նրա ինքնազգացողությունը «մեկ ավելի լավ է, մեկ՝ ավելի վատ»։ Նրա խոսքով՝ Լեշչենկոն կորոնավիրուսի թեստը մի քանի անգամ վերահանձնել է։
«Մշտապես անալիզներ են վերցնում։ Ակտիվորեն բուժվում է։ Սակայն բժիշկներն առայժմ չեն կարողանում հասկանալ նրա պնեւմոնիայի բնույթը՝ որտեղից է այն հայտնվել։ Հնարավոր է՝ վաղուց ընթացել է թույլ ձեւով, իսկ հիմա ակտիվացել է»,- Գայդելի խոսքերը մեջբերել է StarHit-ը։ Հիշեցնենք՝ նա կնոջ հետ մասնակցել էր Իգոր Կրուտոյի ծննդյան տոնին, ինչից հետո իրեն վատ է զգացել։ Արտիստին հոսպիտալացրել էին ու COVID-19 ախտորոշել։
Ռուսաստանի ժողովրդական արտիստի օգնականն ընդգծել է, որ այս պահին նրա վիճակը կայունացել է։ Լեշչենկոն հենց հիվանդասենյակում աշխատում է երաժշտական նյութի վրա եւ պատրաստվում երգ թողարկել։
«Կոմունարկայում մնալու պայմանները նրան լիովին բավարարում են։ Ոչինչ չի խնդրում փոխանցել, բացառությամբ անձնական իրերի։ Լավ են կերակրում, պալատում հեռուստացույց եւ համացանցի հասանելիություն կա։ Սակայն մեծ քանակով բացասական արձագանքները, սխալ տեղեկատվությունը, որը նա կարդացել է ու տեսել, հավանաբար, նրա առողջությունն ավելի են թուլացրել, քան մնացած ամեն ինչը»,- նշել է Գայդելը։