Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ ՄՆԱՑԵ'Ք ՏԱՆԸ․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզի հարգելի' բնակիչներ.
Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵ'Ք ՏԱՆԸ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, արտակարգ դրության այս իրավիճակում, խստագույնս հետևել պարետատան ցուցումներին։
Մեր ՎԱՐՔԻՑ շատ բան է կախված։
Առողջ եղե'ք... », գրել է Գ․Սանոսյանը։