Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ Ի՞նչ ունենք այսօր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չորս տարի է անցել 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից, երբ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառեցին «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Իսկ արդեն Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվեց հրադադար, դադարեցվեցին ռազմական գործողությունները: Այդ գործողությունների հետեւանքով մենք` հայկական կողմը, կորցրեց 800 հա հողատարածք, որը վերադարձնելու համար անգամ փորձ չարվեց 4 տարի առաջ եւ հետո:
Բայց միայն դա չէր ապրիլյան օրերի ցավալի լուրը. Հիշո՞ւմ եք Ապրիլյան քառօրյա պատերազմից 3 տարի անց՝ 2019-ի ապրիլի 2-ին` քառօրյա պատերազմի տարելիցի օրը, Եռաբլուր զինվորական պանթեոնում մեքենաներ էին թալանվել, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ տղայի մեքենան: Իհարկե, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել էր, թե ավտոմեքենաներից գողություն կատարելու մեղադրանքով կան կասկածյալներ, սակայն մինչ օրս այդ գործը չի բացահայտվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրգործը կասեցվել է, քանի որ իրավապահները չեն կարողանում բացահայտել գողության հեղինակներին: Համաձայնեք` սա իրավապահների ամոթն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: