ԱՄՆ-ում իրավիճակը նման է Իտալիային․ Փենս
Կորոնավիրուսի բռնկման Սպիտակ տան կանխատեսման մոդելները ցույց են տալիս, որ երկիրը գտնվում է Իտալիայի նման ծանր իրավիճակում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը։
«Մենք կարծում ենք, որ Իտալիայում իրավիճակը համադրելի է Միացյալ Նահանգների հետ տվյալ պահին»,- նշել է նա։
Փենսը հղում է կատարել կանխատեսման մոդելներին, որոնք նախօրեին ներկայացվել են Սպիտակ տան կողմից, եւ որոնք կանխատեսում են ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան 100 000-240 000 դեպք։
Ընդ որում, Փենսը մեղադրել է Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնին ու Չինաստանին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ում այդքան ուշ գիտակցեցին կորոնավիրուսի համավարակի չափերը։
«Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ եւ կասեմ, որ հունվարի կեսին CDC-ը գնահատել է, որ կորոնավիրուսի ռիսկը ամերիկյան ժողովրդի համար ցածր է։ Ամենաառաջին դեպքը գրանցվել էր հունվարի 20-ի կողմերը, դա Չիանստանից ժամանած էր։ Իրականությունն այսպիսին է, որ մենք կարող էինք լինել լավագույն իրավիճակում, եթե Չինաստանը ավլի անկեղծ լիներ, ավելի թափանցիկ կորոնավիրուսի հարցում»,- նշել է նա։