Համաճարակի ժամանակ «Վարակում» ֆիլմը ճանաչվել է ամենահայտնին
«Կինոպոիսկ»-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են, թե ինչ ֆիլմեր եւ սերիալներ են մեծ պահանջարկ վայելում ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։
Ամենահայտնին դարձել է 2011 թվականի ֆանտաստիկ մարտաֆիլմը՝ Սթիվեն Սոդերբերգի «Վարակումը» բժիշկների միջազգային կազմակերպության մասին, որը փորձում է դիմակայել մահացու վիրուսի տարածմանը: Հետաքրքրության աճը դեպի ֆիլմը սկսվել է կորոնավիրուսի մասին նորությունների հոսքի ֆոնին, նշում են վերլուծաբանները: Վերջին երկու շաբաթվա ընթացքում «Կինոպոիսկում» ֆիլմի էջը 50 անգամ ավելի հաճախ են դիտել, քան փետրվարին:
Համաճարակի ֆոնին աճել է հետաքրքրությունը նաեւ այլ ֆիլմերի նկատմամբ, որոնք թողարկվել են մի քանի տարի առաջ։ Դրանց մի մասը համաճարակի եւ դատարկ քաղաքների մասին ֆիլմերն են։ Մյուսները պարզապես բարձր վարկանիշ ունեցող ֆիլմեր են, օրինակ ՝ «Կանաչ գիրք», «Սկիզբ», «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը», «Կոկոյի գաղտնիքը», «Ինտերստելարը» եւ այլն։