Saudi Aramco-ն ռեկորդային քանակությամբ նավթ է ուղարկել արտահանման
Սաուդյան Արաբիան միանգամից 15 լցանավ է ուղարկել արտահանման՝ բեռնավորված 18.8 մլն բարել նավթով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Saudi Aramco պետական նավթային ընկերությունը:
«Քանի որ աշխարհը տնտեսական կայունացման կարիք ունի, Aramco-ն իր հավատարմությունն է ցուցաբերում աշխարհն էներգիայով ապահովելու հարցում»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ընկերությունը չի նշում, թե որ շուկաներն է ուղարկել նավթը և երբ պետք է այն տեղ հասնի:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ թագավորությունում նավթի օրական արդյունահանումն արդեն գերազանցել է 12 մլն բարելը, որն ընկերության առավելագույն հզորությունն է: