ԱՄՆ-ում բժիշկները հեռացրել են բժշկության պատմության մեջ գրանցված ամենամեծ փայծաղը՝ 12 կգ քաշով (լուսանկարներ)
Ֆլորիդայի համալսարանի բժշկական քոլեջի բժիշկները հեռացրել են բժշկության պատմության մեջ երբևէ գրանցված ամենամեծ փայծաղը, որի քաշը կազմում է 12.14 կգ:
Ինչպես փոխանցում է News Week-ը, 44-ամյա տղամարդու մոտ լիմֆոպրիլֆերատիվ խանգարումներ էին առաջացել, որի ժամանակ իմունիտետի համար պատասխանատու լիմֆոցիտների անվերահսկելի աճ է տեղի ունենում: Նրա օրգանիզմից հեռացված օրգանը կազմում էր իր մարմնի քաշի 12 տոկոսը և 8800 անգամ գերազանցում փայծաղի միջին զանգվածը, որը սովորաբար 140 գրամ է լինում:
Բժիշկները որոշել են վիրահատական միջամտություն կատարել, երբ հիվանդի որովայնի խոռոչը զգալիորեն մեծացել էր երեք ամսում: Համակարգչային հետազոտությունը ցույց է տվել մեծացած փայծաղը, որից հետո բժիշկները որոշել են հեռացնել այն:
Երեք օր անց ամերիկացին դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա վիճակը բավարար է: