Էկոլոգիական նյութեր և 1980-ականների ոճ. H&M-ը ցուցադրել է նոր հավաքածուն
H&M-ը ցուցադրել է գարուն-ամառ 2020 հավաքածուն։ Դրա վրա աշխատանքի ընթացքում ապրանքնաիշի դիզայներներն օրգնական բամբակ են օգտագործել, հյուսվածք եւ վերամշակված պոլիէսթեր։ Նոր շարքում ներառված են տարբեր երկարության զգեստներ։ Հիմնական գույները վարդագույնն ու սեւն են։ Իրերը զարդարում են պատռված եզրերի տեսքով դետալները, կապերը, բոլորածալերը, ծաղկային պրինտերն ու 1980-ականների ոճով թեւքերը։ Հավաքածուն վաճառքի կհանվի ապրիլի 2-ին։ Այն հնարավոր է գնել այստեղ։
Նոր հավաքածուն H&M-ի եւս մեկ քայլ է H&M Conscious կայուն զարգացման ծրագրի շրջանակներում. 2030թ.-ին ապրանքանիշը ծրագրում է ամբողջությամբ անցնել էկոնյութերի օգտագործմամբ արտադրությանը։