Կորոնավիրուսով վարակված CNN-ի լրագրող Քրիս Քուոմոն ռեպորտաժ է պատրաստել իր տան նկուղից (Տեսանյութ)
Կորոնավիրուսով վարակված CNN-ի լրագրող, Նյու Յորքի նահանգապետի եղբայր Քրիս Քուոմոն ռեպորտաժ է պատրաստել իր տան նկուղային հարկից, հայտնում է Associated Press-ը:
Իր ռեպորտաժի ընթացքում նա հեռավար հարցազրույց է վերցրել Իլինոյսի նահանգապետ Ջ. Բ. Պրիտցկերից, ապա կապ է հաստատել հեռուստաալիքի բժշկական թղթակից Սանջայ Գուպտայի հետ, ով անհանգստություն է հայտնել Քուոմոյի ախտանիշների կապակցությամբ: Դրանից հետո 49-ամյա լրագրողը դիմել է հեռուստադիտողներին: «Հոգ տարեք ձեր մասին: Ոչ թե հանուն մրցախաղի, այլ` վախի եւ ցավոտ իրականության հաջորդ մի քանի շաբաթվա: Ավելի վատ է լինելու: Մենք տառապելու ենք»,- մասնավորապես, ասել է նա: Քուոմոն գունատ էր, աչքերը արցունքոտվել եւ կարմրել էին: Ռեպորտաժի ընթացքում նա ծանր էր շնչում:
Լրագրողը պատմել է, որ ապրում է Լոնգ-Այլենդի իր տան նկուղային հարկում` կնոջը եւ երեխաներին վարակվածությունից պաշտպանելու համար: «Սա իմ ընտանիքն է, սա ձեր ընտանիքն է, սրանք մեր ընտանիքները են: Այս վիրուսը շատ դաժան է, եւ մենք պետք է հիշենք դա»,- շեշտել է լրագրողը: