Հայաստանում քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումներ մտցնելու մասին պարետի որոշումն ուշացած է. ՀԿ ղեկավար
Անձնական ավտոմեքենաներով եւ հանրային տրանսպորտով քաղաքացիների տեղաշարժման սահմանափակումներ մտցնելու մասին պարետի որոշումն ուշացած է: Այս մասին ապրիլի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պարցելսուս» հասարակական կազմակերպության ղեկավար եւ հիմնադիր Նունե Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ընդունված նախազգուշական միջոցառումները սկզբունքորեն ուշացած են եւ ոչ լիարժեք: Ներսիսյանը քննադատեց նաեւ Առողջապահության նախարարությանը, հանրապետության գլխավոր համաճարակաբաններին՝ նրանց մեղադրելով պասիվության մեջ:
«Այս ընթացքում ես չեմ տեսել փորձագետների մասնակցությամբ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի թեմայով ոչ մի լուրջ մամուլի ասուլիս»,- ընդգծեց ՀԿ ղեկավարը: