ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է Պուտինի կողմից ձեռնարկվող կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն իր բոլոր զրուցակիցների հետ պահպանում է սոցիալական հեռավորություն եւ ժամանակավորապես հրաժարվել է ձեռքսեղմումից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հիմա, իհարկե, բոլորն են պահպանում սոցիալական հեռավորություն, բոլորը դա անում են»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինն արդյոք դադարե՞լ է սեղմել նրանց ձեռքերը, ում հետ անձամբ է հանդիպում: