Ամերիկացի լեգենդար ջազ շեփորահար Ուոլես Ռոնին մահացել է կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետևանքով
Ամերիկացի լեգենդար ջազ շեփորահար Ուոլես Ռոնին մահացել է կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով, փոխանցում է CNN-ն:
Նա 59 տարեկան էր:
Երաժշտի մահվան մասին հայտնել է հրապարակախոս Լիդիա Լիբմանը՝ նշելով, որ Ռոնին մահացել է երեքշաբթի Նյու Ջերսի նահանգի Փաթերսոնի Սուրբ Ջոզեֆի համալսարանի բժշկական կենտրոնում:
«Ուոլեսի հետ աշխատանքը եղել եւ մնում է իմ կյանքի մեծագույն առանձնաշնորհներից մեկը: Ես նունիսկ բառերով չեմ կարող արտահայտել, թե որքան սաստիկ եմ կարոտելու նրան եւ նրա երաժշտությանը»,- նշել է Լիբմանը:
Ռոնին 1994 թվականին դարձել էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր «A Tribute To Miles» ալբոմի համար եւ կրկնակի անվանակարգում է եղել 1997 թվականին: