Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացության աճի դինամիկան դանդաղել է, բայց երկրին մտահոգում է մաֆիան
Իտալիան երեքշաբթի հայտարարել է վերջին 2 շաբաթում կորոնավիրուսի հետեւանքով մահացության տեմպի դանդաղման մասին, հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ իրավիճակը կարող է կրկին վատթարանալ, քանի որ երկիրը վտանգված է կորցնելու վերահսկողությունը առավել կարիքավոր հարավային շրջանների վրա՝ անկարգությունների եւ կողոպուտների պատճառով, որը կարող է տեղի ունենալ բիզնեսների մեծ մասի փակվելու հետեւանքով:
Երեքշաբթի Իտալիայում կորնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 11 591-ի՝ 812 դեպքով ավելի շատ երկուշաբթիի հետ համեմատած, ինչը վերջին 2 շաբաթում մեկ օրում մահացության դինամիկայի ավելի ցածր ցուցանիշ է:
Հեռուստաալիքը նշում է, որ կարիքավոր Հարավային Իտալիայի բնակչությանը ծանր ժամանակներ են սպասում:
Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյի փողոցներում պարեկում է ոստիկանությունը՝ կապված այն տեղեկությունների հետ, որ տեղական բանդաները օգտվում են համացանցից խանութների վրա հարձակումներ ծրագրելու համար:
Սնանկացած լաստանավային ընկերությունը դադարեցրել է մատակարարումները Սիցիլիա՝ ներառյալ սննդամթերքի եւ դեղորայքի: Իշխանությունները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի բռնկմամբ առաջացած տնտեսական ճգնաժամը մաֆիային կստիպի գործել:
Հարավային Իտալիայում հուզումների կանխումը դարձել է կառավարության առաջնահերթ խնդիրը, նշում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին: