Պարետ Տիգրան Ավինյանը Դուբայում ապրող ու աշխատող նախկին օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր աղբյուրների վկայությամբ` պարետ Տիգրան Ավինյանը հետ է կանչել իր նախկին օգնականին՝ «Ժորիկին»՝ Գեորգի Մուրադյանին, որը ժամանակին եղել է Հովիկ Աբրահամյանի օգնականը, «Գոնսալեսի»` Նարեկ Սարգսյանի մտերիմ ընկերը։
Ավինյանը խնդրել է օգնել պարետատանը: Որտեղի՞ց եք եկել՝ հարցրինք Մուրադյանին։ «Դուբայում էի աշխատում-ապրում»: Ավինյանն անձա՞մբ խնդրեց, անփոխարինելի եք, փաստորեն։ «Չէ, անփոխարինելի չեմ, զանգեցին պարոն Ավինյանի գրասենյակից, եկա»:
Ի դեպ, Դուբայում ի՞նչ վիճակ էր։ «Ընտանիքս այնտեղ է, տնից դուրս չենք գալիս՝ շատ ժոստկի կարանտին է, մերի պես չէ։ Եթե մեկին տեսնեն փողոցում, չասեմ, թե ինչ կանեն։ Մեզ մոտ այդպես չէ»:
Ինչո՞ւ վերադարձաք։ «Երկրիս օգնելու»: Եվ ինչո՞վ եք օգնում։ «Կազմակերպչական հատվածում, տարբեր պետություններից բերում-հասցնում ենք դեղորայք-բուժսարքավորումներ»:
Պետության խողովակներով չե՞ն կարողանում դա անել։ «Կարողանում են… պարետատունն ինչ խնդիր դնում ա, ես կատարում եմ»:
Ձեզ բավարարո՞ւմ է պարետատան աշխատանքը, տեղեկություններ ունեմ` ըմբոստացել եք` ինչ-ինչ հարցերի հետ կապված։ «Չէ, ես ասել եմ ընդամենը, որ պետք է համակարգված աշխատել»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։