«Որովհետև սեր կորավ, որովհետև Արիանան սեր էր ու Լևոնի սերն էր…». Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանն Instagram-յան հրապարակմամբ հայտնել է, որ անասելի ցավում է Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ։ Դերասանուհին Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել Արոնյանի և Արիանայի հետ ու գրել.
«Նկարի մեջ ժպտում ենք, իսկ ես հիմա նստած կսկիծով լալիս եմ, որովհետև սեր կորավ, որովհետեւ Արիանան սեր էր ու Լևոնի սերն էր: Ցավս էնքան խորն է, որ ներս եմ գոռում... որովհետեւ 34 տարեկան Արիանան էնքան բան էր ուզում անել ու դեռ կաներ, որովհետեւ Հայաստանն իր տունն էր վաղուց, որտեղ միշտ սպասում էր Լեւոնին, եւ հարազատի պես էր վերաբերվում... ու հենց այդ «տունը» նրա կյանքը վերցրեց: Ինչո՞ւ է մահը, կամ ինչի՞ մասին, ո՞նց դիմանա սիրողն առանց իր սիրո, սիրտս կտոր-կտոր է լինում։ Լյով ջան, ցավդ տանեմ, Ընկեր, սիրտս ճեղքվեց, չեմ պատկերացնում՝ ոնց պիտի սփոփենք քեզ, ի՞նչ խոսքով կամ ինչո՞վ:
Հ.Գ. Ջերմ, հասարակ ու սովորական երջանկություն էր փնտրում աղջնակը, որն իր կյանքի երազանքներն իրականություն էր դարձնում, որն ուներ իր ամենակարևոր հեքիաթը` իր Սերը:
Շատ եմ ցավում, անասելի շատ: Այսօր մահացավ իմ ընկեր՝ Լեւոն Արոնյանի կինն ու կյանքի ընկերը, մեր ընկերը՝ Արիանան: Ամենաահավորը, որ չկարողացանք նույնիսկ այցելել... Լույսի մեջ թող լինի... ու միշտ մեր սրտում»։