BP-ի տարածաշրջանային ներկայացուցիչը կորոնավիրուսի վախից ոտքով է վերելակ կանչել
Ադրբեջանական սոցիալական ցանցերում սկանդալային տեսանյութ է տարածվել, որում տղամարդը ոտքով է վերելակ կանչում Բաքվի էլիտար շենքերից մեկում:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը` տեսանյութում տղամարդը նախ կորոնավիրուսից ախտահանման նպատակով ձեռքերը սրբում է սպիրտով, ապա ոտքով սեղմում է վերելակ կանչելու կոճակը: Ավելի ուշ սոցցանցերի օգտատերերին հաջողվել էր պարզել տղամարդու ինքնությունը. տեսանյութի հերոսը BP ընկերության` Ադրբեջանում, Վրաստանում եւ Թուրքիայում ցամաքային օպերացիաների մասով տարածաշրջանային փոխնախագահ Զաուր Փաշաեւն էր: Զաուր Փաշաեւը, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասով ղեկավար կազմի անդամը լինելուց բացի, պատասխանատու է BP-ի գլոբալ օպերացիաների կազմակերպման, ինչպես նաև ցամաքում օպերացիաների անվտանգ, հուսալի և արդյունավետ իրականացման համար: