Հայաստանում ապրիլի 1-ի գիշերը առանձին հատվածներում, իսկ օրվա կեսին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ
Հայաստանում ապրիլի 1-ի գիշերը առանձին հատվածներում, իսկ օրվա կեսին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 14-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +13+15:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝+6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝+6+10,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝+10+12,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+3, ցերեկը՝+6+10,
Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝+10+13,
Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝+12+17,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝+6+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝+13+15,
Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝+14+16,
Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝+14+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝+6+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝+14+16,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝+16+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝+10+14,
Արցախում գիշերը՝ +3+6, ցերեկը՝+11+15 (հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝+16+19):