ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություններ ունի արտերկրում կորոնավիրուսով վարակված միայն մեկ քաղաքացու մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն ունի արտերկրում կորոնավիրուսով վարակված միայն մեկ քաղաքացու մասին: Այս մասին մարտի 31-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:
Ըստ նրա` քաղաքացին գտնվում է Իտալիայում: Նա արդեն առողջացել է, կապի մեջ է դեսպանատան հետ: Այժմ քննարկվում է նրա վերադարձի հարցը: Արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն չունի ՀՀ քաղաքացիների շրջանում մահացու ելքերի վերաբերյալ: