Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի եւ նույնանուն ֆիլմի սցենարի հեղինակ Լեոնիդ Զորինը
Դրամատուրգ Լեոնիդ Զորինը մահացել է 95 տարեկանում: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Զորինի մահվան պատճառն առայժմ չի հրապարակվում, հայտնում է «Լենտան»:
Զորինն այնպիսի պիեսների հեղինակն է, ինչպես «Թագավորական որս», «Վարշավյան մեղեդի», «Պոկրովյան դարպասներ», «Պղնձե տատիկ», «Միայնակ սրտերի միություն», «Դավաճանություն» եւ «Հռոմեական կատակերգություն», ինչպես նաեւ եղել է «Լեոն Գարոսը ընկեր է որոնում», «Զզվելի անեկդոտ», «Բարեհոգի մարդիկ» ֆիլմերի սցենարիստը:
Նրա պիեսների հիման վրա են նկարահանվել «Պոկրովյան դարպասներ» եւ «Թագավորական որս» ֆիլմերը, Զորինը եղել է նաեւ այս կինոժապավենների սցենարիստը: Դրանից բացի, նա գրել է մի քանի տասնյակ արձակ ստեղծագործություններ: