Պենտագոնը հայտարարում է կորոնավիրուսից առաջին զինվորականի մահվան մասին
Նյու Ջերսիի Ազգային գվարդիայի անդամը մահացել է շաբաթ օրը հոսպիտալացվելուց մեկ շաբաթ անց` դառնալով առաջին ամերիկացի զինծառայողը նոր տեսակի կորոնավիրուսի զոհերի թվում, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերին: Զոհն Ազգային գվարդիայի օգնական բժիշկ, կապիտան Դուգլաս Լին Հիքոկն էր:
«Այսօր սգո օր է Պաշտպանության նախարարության համար, քանի որ մենք կորցրեցինք մեր առաջին ամերիկացի զինվորականին: Սա ցավալի կորուստ է մեր ռազմական համայնքի համար, եւ մենք ցավակցում ենք նրա ընտանիքին, ընկերներին, գործընկերներին եւ Ազգային գվարդիայի ամբողջ համայնքին»,- նշվում է Մարկ Էսփերի հայտարարության մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ Նյու Ջերսի նահանգը երկրորդն է երկրում կորոնավիրուսի տարածման առումով. նահանգում հաստատվել է վարակման 13 386 դեպք, մահացել է 161 մարդ: