Համավարակի ընթացքում Ալիեւը պատրաստ է դիմել տարածաշրջանային պատերազմի ռիսկի․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկվա սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․
1․ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսեւորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգեւորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է դիմել գլոբալ համավարակի պայմաներում տարածաշրջանային պատերազմի ռիսկի։
2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել վիթխարի տարածք, ռազմավարական խորություն, ինքնիշխանություն եւ անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։