Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք. ընդհանուր` 532
Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Այս մասին հայտնում է առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի պատճառով մահվան 3840 դեպք, իսկ COVID-19-ի զոհերի ընդհանուր թիվը հասել է 37 826-ի: