Մեկ ընտանիքի 17 անդամ այլցելել է կորոնավիրուսից մահացած մարդու թաղումը եւ նրանցից մեկը մահացել է
Բրիտանացի ընտանիքի անդամները, որոնք ներկա են եղել կորոնավիրուսից մահացած տարեց կնոջ հուղարկավորության արարողությանը, կոչ են արել մյուսներին խստորեն պահպանել սոցիալական հեռավորության կանոնները, գրում է Yahoo Sport-ը:
Բանն այն է, որ հուղարկավորության արարողությունից վերադառնալուց անմիջապես հետո ընտանիքի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով եւ մահացել: Այժմ ընտանիքի 16 փրկված անդամներն իրենց մոտ COVID-19 են կասկածում:
Փետրվարին ընտանիքը ներկա էր գտնվել կորոնավիրուսի 86-ամյա զոհ Շեյլա Բրուքսի հուղարկավորության արարողությանը: Դրանից մի քանի օր անց մահացել էր հանգուցյալի 65-ամյա զարմուհի Սյուզան Նելսոնը, որի մոտ Շեյլա Բրուքսի հուղարկավորումից առաջ հիվանդության արտահայտված ախտանիշեր չկային: Այժմ ընտանիքի 16 ողջ մնացած անդամները պնդում են, որ եւս վարակվել են կորոնավիրուսով, այդ թվում նաեւ` Սյուզանի ամուսինը եւ նրանց դուստրը:
Ընտանիքը մարդկանց հորդորում է հետեւել սոցիալական հեռավորության կանոններին` համարելով, որ այդ պահանջները չկատարելը «խելագարություն» է: «Դրա գործողության արագությունը ֆենոմենալ է, իսկ ագրեսիվությունը թերագնահատվում է: Հիմար մի եղիր եւ ռիսկի մի դիմեք»,- հայտարարել է 42-ամյա այրին Սյուզան Կարլը: