Ամերիկացի հաղորդավարուհին ուղիղ եթերում լաց է եղել կորոնավիրուսի դեմ պայքարի համար նվիրատվության մասին լուրից
Ամերիկացի հեռուստահաղորդավարույի Հոդա Քոթբը հուզվել է ուղիղ եթերում կորոնավիրուսի մասին լուրերի պատճառով, փոխանցում է CNN-ը:
Նա հարցազրույց էր վերցնում New Orleans Saints Drew Brrew ամերիկյան թիմի հարզակվող Դրյու Բրիսից, ով հայտնել է, որ ինքն ու իր կինը 5 միլիոն դոլար կնվիրաբերեն Լուիզիանա նահանգին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս լուրից հետո մարզիկի առատաձեռնությունից հուզված հեռուստահաղորդավարուհին սկսել է լաց լինել:
Հեռուստաալիքը նշում է, որ 90-ականներին Քոթբն ապրել է Նոր Օռլեանում: