Եթե հեռախոսային տեղորոշման մասին ԱԺ-ում քննարկվող օրենքը գործեր 2008 թվականին, Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար կլիներ փախնել. Սուրեն Սահակյան
Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե հեռախոսային տեղորոշման մասին ԱԺ-ում քննարկվող օրենքը գործեր 2008 թվականին, Նիկոլ Փաշինյանի համար շատ դժվար կլիներ փախնել ու տարով մնալ ընդհատակում։ Դա նաև կօգներ գտնել շատ այլ ընդդիմադիր գործիչների ու պարզել նրանց շփման շրջանակը։ Միամտություն կլինի կարծել, որ էլ ոչ մի բան չի փոխվելու։ Բոլորն ու ամեն ինչը անցողիկ են։ Ինչը սկիզբ ունի, վերջ էլ ա ունենալու, այդ թվում՝ տարբեր վարկանիշեր ու վարչական լծակները տնօրինելը։ Ո՞վ կուզեր նման հսկողության տակ լինել կամ իր վերհսկողությունից դուրս հնարավորություն լիներ նման հսկողության։ Եսի՞մ։ Ինձ որ մեկ ա՝ միշտ աշխատել եմ բաց ու թափանցիկ գործել։ Նույնիսկ երբ խոսում էինք հեղափոխության ճանապարհների մասին, դեմ չէինք, որ ԱԱԾ-ն ներկա լիներ քննարկումներին։ Մտահոգվելու առիթ չկար, քանի որ մենք գործում էինք բացառապես իրավունքի դաշտում։ Կարծում էինք՝ նրանք պետք ա իմանային՝ ինչ ա կատարվում երկրում։ Էդ՝ մենք, իսկ ես մարդիկ գիտեմ, որ թաքցնելու բան ունեն հիմա էլ։ Ինչևէ… տարածված ժողովրդական խոսք կա, որ ասում են դիմացինիդ հանդեպ վարվիր այնպես, ինչպես դեմ չէիր լինի, եթե նա քեզ հետ վարվեր։
Ավելացնեմ նաև, որ խոսքը վերաբերում ա ժամանակաշրջանի, երբ իրավապահ մարմինների նկատմամբ վստահությունը վերականգնված չի ու շատ շատերը չեն կիսում կառավարող ուժի վերաբերմունքը իրավապահ համակարգին»: