Բրիտանացին զբոսնելու ինքնատիպ միջոց է մտածել՝ քողարկվելով որպես թուփ
Ձանձրացող բրիտանացիներն ամեն ինչ անում են, որպեսզի զբաղեցնեն իրենց կորոնավիրուսի պատճառով կարանտինի ժամանակ։
Նրանցից մեկը զբոսնելու ինքնատիպ միջոց է մտածել՝ նա քողարկվել է որպես թուփ, գրում է Daily Mail-ը։
Սթիվենեյջից Նիկոլաս Մյուրեյը եւ Մեդլին Մեյ-Դեւիսը զարմանքով եւ ծիծաղով հետեւել են, թե ինչպես է իրենց հարեւանը քայլում փողոցում՝ ոտքից գլուխ թփի հագուստ հագած։
Ուշադրություն չգրավելու համար նա մեկ նստել է, մեկ կանգնել, մեկ ընկել եւ գլորվել։
TikTok սոցցանցում տեղադրված տեսանյութը ավելի քան 16,5 մլն դիտում է ունեցել։