Նուրբ ու հմայիչ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարինկան գեղեցիկ շպարով է։ Նա հավաքել է մազերը։ «Յուրաքանչյուր կնոջ համար կարմիրի ստվեր կա»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետևորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։
Ավելի վաղ Մարինկան պատասխանել էր հետևորդների հարցերին։ Նրանցից մեկը նշել էր, որ Մարինկան ու նրա սիրելին շատ գեղեցիկ զույգ են և նրանց երջանկություն էր մաղթել։ Դերասանուհին շնորհակալություն էր հայտնել և լուսանկար տեղադրել սիրելիի հետ, որում նրանք մեղմ գրկախառնված էին։ Մարինկան հմայիչ կերպարում էր և նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։