Ուսպենսկայայի դստերն առաջարկել են նորաձեւության բիզնես բացել
էստրադային երգչուհի Լյուբով Ուսպեսնկայայի դստեր՝ 30-ամյա Տատյանա Պլակիսնայի երկրպագուները նրան առաջարկել են սեփական բիզնեսը բացել։
Այս անգամ քննարկումների առիթ է դարձել Instagram-ում հրապարակված լուսանկարը, որում Տատյանան հանրությանը ներկայացել է նոր նկարի ստեղծման ընթացքում։ Պլակիսնան մեջքի հատվածում պրինտով ջինսե բաճկոն է կրել, որն անձամբ է պատրաստել։ Հագուստի ձևավորմանը գեղարվեստական մոտեցումը գրավել է նրա հետևորդներին։
«Բաճկոնը տիեզերական է։ Գլուխգործոց։ Ես էլ եմ նման բաճկոն ուզում», «Տատյանա, համաձայնություն ձեռք բերեք ինչ-որ ֆաբրիկայի հետ՝ այսպիսի բաճկոններ թողարկելու համար», «Դուք պետք է ձեր նկարներով հագուստ թողարկեք», «Հագուստի հավաքածու ձեր նկարների պրինտերով… դա պարզապես կրակոտ կլիներ», «Դուք, միանշանակ, պետք է գումար աշխատեք տաղանդի միջոցով։ Այսպիսի իրերը պետք է եկամուտ բերեն»,- մեկնաբանություններում գրում են հետևորդները։
Ընդ որում, Տատյանայի մայրը՝ Լյուբով Ուսպենսկայան, օրերս հայտարարել է, որ դադարեցրել է բոլոր շփումները դստեր հետ։ Այժմ շանսոնի կատարողը չի հետևում դստեր կյանքին՝ ակտիվորեն զբաղվելով առօրյայով։