Հակառակորդը գնդակոծել է Կոթին
Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 30-ին, գնդակոծել է նաեւ Տավուշի մարզի Կոթի գյուղը։
Այս մասին NEWS.am-ին հայտնել է գյուղացիներից Սուսաննա Սարատիկյանը։ Նա պատմեց, որ գնդակոծել են շուրջ 30 րոպե։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր գնդակոծել են նաեւ Բաղանիս եւ Ոսկեւան գյուղերը, վիրավորվել է 14 տարեկան երեխա։ Միաժամանակ՝ 19:00-ի սահմանում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Նրանք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում են։