Սաուդյան Արաբիան մտադիր է մայիսի 1-ից ավելացնել նավթի արտահանումը՝ մինչև օրական 10,6 մլն բարել
Սաուդյան Արաբիան մտադիր է մայիսի 1-ից մինչև օրական 10,6 մլն բարել ավելացնել նավթի արտահանումը՝ կապված էլեկտրագեներացիայի համար օգտագործվող ծավալների կրճատման, ինչպես նաև երկրի ներսում սպառման նվազման հետ, հայտնել է թագավորության էներգետիկայի նախարարության պաշտոնյան, տեղեկացնում է Reuters-ը։
«Այդ ավելացումը տեղի է ունեցել Ֆադխիլիի գազավերամշակման գործարանի նավթը բնական գազով փոխարինելու հետևանքով՝ որպես էլեկտրագեներացիայի համար վառելիք, և նավթամթերքների տեղական պահանջարկի նվազման հետևանքով, որը տեղի է ունեցել կորոնավիրուսի բռնկման սահմանափակման համար փոխադրումների կրճատման պատճառով»,- ասել է պաշտոնյան։