Կորոնավիրուսային վարակը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին․ «Լենտա»
Կորոնավիրուսից բուժված դերասանուհի Օլգա Կուրիլենկոն Instagram-ի իր էջում պատասխանել է հիվանդության մասին հարցերին:
Նա բացատրել է, որ լավ է զգում, բայց թեստերի անբավարարության պատճառով չի կարողացել COVID-19- ով վարակվածության կրկնակի թեստ անցնել: Թեստ չեն կարողացել անցնել նաև իր ընտանիքի մնացած անդամները:
Կորոնավիրուսը հաղթահարած դերասանուհին ասել է, որ բժիշկները խորհուրդ են տվել իրեն միայն պարացետամոլ ընդունել` ցավը թեթևացնելու և ջերմաստիճանը իջեցնելու համար: «Հակաբիոտիկները չեն օգնում վիրուսների դեմ», – գրել է Կուրիլենկոն: Նախկինում նա նաև նշել էր, որ վարակվելուց հետո որոշել է վիտամինների կուրս ընդունել դիմադրողականությունը բարձրացնելու համար։
Կուրիլենկոն խոստովանել է, որ ինքը մեկուսացված չի եղել իր երեխայից: «Առաջին շաբաթվա ընթացքում նա ոչ մի ախտանիշ չուներ, ուղղակի քթից մի թեթև հոսում էր: Բայց նա դա ունեցել է մինչ այդ», – ասել է դերասանուհին: Ըստ նրա՝ բժիշկները նրան խորհուրդ են տվել մնալ որդու կողքին: