ԱՄՆ-ում սկսել են կիրառել վերականգնվող պլազման կորոնավիրուսի բուժման համար․ Թրամփ
Էքսպրես թեստավորումը զգալիորեն կարագացնի մոնիթորինգի, վերահսկման, զսպման և, ի վերջո, կորոնավիրուսի ոչնչացման հարցում մեր հնարավորությունները։ Մենք կհաղթենք վիրուսը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ Abbott Labs ընկերությունը ստեղծել է «արագ թեստեր», որոնց պատասխանը ստացվում է 5 րոպեից, և հայտարարել է, որ ամեն օր կթողարկի այդպիսի 50 թեստ՝ սկսած այս շաբաթվանից։
«Դա նաեւ թույլ կտա մեզ անհապաղ հետազոտել բժիշկներին, բուժքույրերին և առողջապահության այլ աշխատակիցներին, եւ թույլ կտա մեզ գործել արագ ու ագրեսիվ կերպով վիրուսի տարածումը կանխելու համար, ինչը շատ կարեւոր է կարրևորագույն հաստատություններում, ինչպիսիք են հիվանդանոցներն ու ծերանոցները»։
Նա նշել է, որ Նյու Յուրքում 1100 հիվանդներ բուժվում են հիդրոքսիքլորոխինով եւ Z-պակով, որը ազիթրոմիցին է։ «Արդյունքների մասին դեռ վաղ է խոսել։ Տեսնենք՝ ինչ կստացվի»։
Ծանր հիվանդներին բուժելու համար որպես փորձարարական միջոց թույլատրվել է օգտագործել վերականգնվող պլազման։ «Այդ բուժումը ներառում է վիրուսից ապաքինված հիվանդներից արյան պլազմայի ստացում, այսինքն՝ նրանց պլազման հարուստ է վիրուսի դեմ հակամարմիններով։ Մենք ներարկել ենք այդ արյունը վեց հիվանդներին։ Տեսնենք՝ ինչ կստացվի։ Եւ մենք ունենք որոշ նախնական արդյունքներ, որոնք դրական են։
Այդ մեթոդը կիրառվել է ավելի քան հարյուր տարվա ընթացքում․ դա արյան հետ կապված թերապիան է։ Այնպես որ դրանում արտասովոր ոչինչ չկա։ Փոխվել է բարդության մակարդակը, սակայն այդ հայեցակարգն օգտագործվել է տեւական ժամանակահատվածի ընթացքում, այդ թվում՝ «իսպանական գրիպի» համաճարակի ժամանակ։