Ջեկի Չանը՝ Պետերբուրգում
Չինացի հայտնի դերասան Ջեկի Չանը Պետերբուրգում բացելու է չինական կինոյի փառատոն: Փառատոնը տևելու է սեպտեմբերի 4-ից մինչև 11-ը: Այս մասին հայտնել են Պետերբուրգի «Ավրորա» կինոթատրոնի ղեկավարությունը:
Ջեկի Չանն ընդամենը մի քանի ժամով է գալու Պետերբուրգ, որպեսզի ներկա լինի փառատոնի բացման արարողությանը: Փառատոնին ներկայացվելու են միայն չինական ֆիլմեր, որոնք նկարահանվել են 2012 և 2013թթ-ին: