Ամուսինները միասին 65 տարի են ապրել և մահացել նույն օրը կորոնավիրուսի պատճառով
ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքից ամուսինները միասին 65 տարի են ապրել եւ մահացել նույն օրը կորոնավիրուսի պատճառով, գրում է The Mirror-ը:
Գործարար Սթիվեն Նեշը հայտնել է, որ իր պապիկն ու տատիկը մահացել են նույն օրը կորոնավիրուսի պատճառով:
«Ես 24 ժամում կորոնավիրուսի պատճառով կորցրեցի իմ տատիկին եւ պապիկին: Գրկեք ձեր սիրելիներին ավելի ամուր»,- գրել է նա Twitter-ի իր էջում: Նա հրապարակել է իր տատիկի եւ պապիկի լուսանկարը եւ գրել, որ նրանք ունեին 6 երեխա եւ 18 թոռ: