Եվգենի Պետրոսյանի փաստաբանի հայտարարությունը
Կատակերգու Եվգենի Պետրոսյանի փաստաբանը՝ Սերգեյ Ժորինը, հայտարարել է, որ իր վստահորդն ագահության զոհ է։ Իրավաբանը վստահ է, որ կատակերգուին նման վիճակի է հասցնում Ելենա Ստեպանենկոն։ Ժորինի խոսքով՝ հենց արտիստն է նախաձեռնում աղմուկը լրատվամիջոցներում։ Ստեպանենկոն հոդվածներ է պատվիրում Եվգենի Վահանովիչի մասին։
«Հնարավոր է՝ ցանկանում է հոգնեցնել նրան, որ նա համաձայնի տալ ամեն ինչ կամ, Աստված մի արացե, նրա հետ ինչ-որ բան տեղի ունենա։ Նա հիվանդ սիրտ ունի։ Եվ ցանկացած սթրես կարող է բառի ուղիղ իմաստով սպանել նրան»,- հայտարարել է Սերգեյ Ժորինը, սակայն նշել է, որ դրա ուղիղ ապացույց չկա։
Ընդ որում, փաստաբանը վստահ է, որ հենց Ելենա Գրիգորեւնան է ամուսնալուծությունը հանրության սեփականությունը դարձրել այն դեպքում, երբ Եվգենի Վահանովիչը երագում էր ամեն ինչ գաղտնի թողնել։ Ավելին, արտիստը նախաձեռնել է կատակերգուի օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի օգնականի հալածանքը։ Տեղեկությունն այն մասին, թե Պետրոսյանը բնակարան է գնել երիտասարդ հովանավորյալի համար, հենց Ստեպանենկոն է տարածել։
Սերգեյ Ժորինը հավելել է, որ Տատյանա Բրուխունովային ընդամենը մի անգամ է տեսել։ Վերջինս շատ հաճելի տպավորություն է գործել։ Փաստաբանը թեեւ ստիպված․ բայց ճիշտ քայլ է անվանել այն, որ 30-ամյա օգնականը որոշել է ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում պատմել 74-ամյա կատակերգուի հետ հարաբերությունների մասին։ Տատյանային այդ կերպ հյաջողվել է ոչ միայն կանգնեցնել հալածանքը, այլեւ երկրպագուներ ձեռք բերել։ «Նա լավ աղջիկ է։ Հանգիստ, խելացի, լավ խոսքով։ Հոգ է տանում Պետրոսյանի մասին»,- Ժորինի խոսքերը մեջբերել է «Էքսպրես Գազետա»-ն։