Ինչու՞ է Անջելինա Ջոլին հետաձգում իր հարսանիքը
Հարցազրույցներից մեկի ժամանակ Անջելինա Ջոլին խոստովանել է, թե ինչու է անընդհատ հետաձգում իր և Բրեդի հարսանիքը: Դերասանուհին իր հարսանիքին պատրաստվելու փոխարեն՝ բուռն աշխատանքային գործունեությամբ է զբաղված: Անջելինան հարսանիքի հետաձգման հիմնական պատճառը համարում է իր զբաղվածությունը:
«Մենք երկուսս էլ շատ զբաղված ենք: Ես պատրաստվում եմ նոր ֆիլմ նկարահանել,որն ինձ համար շատ թանկ է : Ես պարտավոր եմ շատ աշխատել, որպեսզի լավ արդյունք ստանամ: Ես երջանիկ եմ այն առումով, որ Բրեդն ինձ հասկանում է: Մենք, վաղ թե ուշ, միևնույն է ամուսնանալու ենք»:
Ջոլին խոստովանել է նաև, որ ոչ միայն իր երկրպագուները, այլև իր երեխաներն են անհամբեր սպասում, թե երբ է իրենց մայրիկը սսպիտակ զգեստ հագնելու: