Նյու Յորքում տուգանելու են սոցիալական հեռավորության պահպանումը խախտողներին
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ ամերիկայն խոշորագույն մեգապոլիսի բնակչներին տուգանքներ են սպառնում, եթե չպահպանեն սոցիալական հեռավորությունը: Դե Բլազիոն համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կիրակի կայացած մամուլի ասուլիսում, հայտնում է New York Post պարբերականը:
Քաղաքագլխի խոսքով՝ տուգանքի չափը կազմելու է 250-ից մինչեւ 500 դոլար: «Եթե ոստիկանը որեւէ մեկին խնդրում է [հեռավորություն պահպանել], իսկ նա չի կատարում այդ պահանջը կամ նրա հետ չի համաձայնում, բայց ավելի ուշ կրկին է խախտում, ապա ես տեղին եմ համարում, որ այդ մարդուն տուգանեն»,- նշել է Նյու Յորքի քաղաքապետը:
Ընդ որում՝ նա շեշտել է, որ տուգանք կնշանակվի միայն ծայրահեղ դեպքերում:
Դե Բլազիոն հայտնել է, որ կիրակի երեկոյան քաղաքում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 32 308 դեպք: Մահացել է 678 մարդ: