Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն մեքսիկական Ակապուլկո քաղաքում հոսպիտալացվել է կորոնավիրուսոի հետ կապված բարդությունների պատճառով
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն մեքսիկական Ակապուլկո քաղաքում հոսպիտալացվել է կորոնավիրուսոի հետ կապված բարդությունների պատճառով։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով նրա ներկայացուցչին, որը հավելել է, որ արտիստն ապաքինվում է։
79-ամյա երգիչը մարտի 22-ին հայտնել էր, որ վարակվել է։ «Ես ջերմություն ու հազ ունեի, այդ պատճառով որոշեցի թեստ անել, եւ արդյունքը դրական էր»,- նշել էր նա։
Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումը գրանցվել է 2019թ.-ի վերջին Կենտրոնական Չինաստանում, ավելի ուշ տարածվել է 160 երկրում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անվանվել համավարակ։ Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 630 հազար մարդ, գրանցվել է մոտ 30 հազար մահվան ելք։