«I Love Rock 'n' Roll» հիթի հեղինակն ԱՄՆ-ում մահացել է կորոնավիրուսից
Ամերիկացի երաժիշտ Ալան Մերիլը, որը գրել է «I Love Rock 'n' Roll» հայտնի հիթը, 69 տարեկանում Նյու Յորքում մահացել է հիվանդությունից, որն առաջացնում է նոր կորոնավիրուսը։ Այս մասին հայտնել է «The Hill» թերթը՝ վկայակոչելով ռոք կատարողի դստեր՝ Լորա Մերիլի խոսքերը։
«Կորոնավիրուսը խլեց իմ հոր կյանքը»,- պարբերականը մեջբերել է նրա խոսքերը։ ԱՄՆ-ում համավարակի պատճառով մահացածների թվի ընդհանուր աճի ֆոնին Լորա Մերիլն ամերիկացիներին կոչ է արել լրջորեն վերաբերվել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին հետեւելուն։ «Մնացեք տանը։ Եթե ոչ հանուն քեզ, ապա հանուն մյուսների։ Հանուն իմ հոր»,- հայտարարել է նա։
Ալան Մերիլը «I Love Rock 'n' Roll» երգը գրել է 1975թ.-ին, երբ հանդես է եկել բրիտանական «Arrows» ռոք խմբի կազմում։ Կոմպոզիցիան համաշխարհային ճանաչում ստացել է ավելի ուշ՝ 1982թ.-ին, երբ ամերիկացի ռոք երգչուհի Ջոան Ջեթը ձայնագրել է դրա cover տարբերակը։ Երգի նոր տարբերակն այնքան հայտնի դարձավ ունկընդիրների շրջանում, որ արդյունքում հասավ Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին, որը շարունակում էր պահպանել յոթ շաբաթ։