Դեմի Ռոուզը նկարահանվել է սադրիչ ֆոտոշարքում
Բրիտանացի մոդելը դարձել է 25 տարեկան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ օրը Դեմի Ռոուզը ստիպված է եղել միայնակ անցկացնել։
Մոդելը չի հուսահատվել։ Նա որոշել է անկեղծ լուսանկարներով բարձրացնել իր և երկրպագուների տրամադրությունը։
Աստղը կերպարանք է ընդունել հովազային պրինտով բիկինիով։ Լուսանկարներից մեկում էֆեկտն ուժեղացնելու համար մոդելը գրեթե ամբողջությամբ մերկացրել է կուրծքը՝ ծածկվելով ձեռքերով։
Դեմիի մազերն արձակված են, քնքուշ դիմահարդարմամբ է: «Ծնունդս շնորհավոր։ Եվ ես կորոնավիրուսին ուզում եմ ասել, հեռացիր։ Շնորհակալություն բոլորին ձեր աջակցության համար։ Սիրում եմ ձեզ, սիրելիներ», - գրել է Ռոուզն Instagram-ում։
Երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան։ «Ծնունդդ շնորհավոր, ինչպես միշտ հրաշալի տեսք ունես», «Հիանալի օր քեզ», «Դու դեռ 18 տարեկանի տեսք ունես», - գրել են հետևորդները։