Իրանում մոտ 100 000 կալանավոր ժամանակավորապես ազատ է արձակվել
Իրանը ժամանակավորապես մոտ 100 000 կալանավորի է ազատ արձակել բանտերից` կորոնավիրուսի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմաիլին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 24-ին հայտարարել է բանտերից ազատ արձակման ժամկետը մինչև ապրիլի 20-ը երկարաձգելու մասին, սակայն այդ պահին հայտնի էր 85 000 ազատված բանտարկյալների մասին:
Էսմաիլիի խոսքով՝ ներկա պահին հայտնի է 100 000 ազատ արձակվածների մասին:
Իրանում կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» տարածման մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին՝ դատական իշխանության ներկայացուցիչը հայտնել է ազատ արձակումների «երկրորդ ալիքի» մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 2640 մարդ, վարակակիր է 23 278-ը: