Սիրիայում մեկ մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով․ ՍԱՆԱ
Կիրակի Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակված կնոջ մահվան մասին, հաղորդում է ՍԱՆԱ-ն։
Նշվում է, որ կինը հոսպիտալացվել էր արտակարգ կանչի արդյունքում և մահացել հիվանդանոց ժամանելուն պես։
Այդկերպ, Սիրիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 6-ի, հիվանդներից մեկը մահացել է։