ԱՄՆ-ում բնակվող հայ ուսանողների խումբը դիմել է կառավարությանը՝ իրենց վերադարձը կազմակերպելու խնդրանքով
ԱՄՆ-ում ապրող մի քանի հայ ուսանողներ դիմել են Կառավարությանը՝ Հայաստան ուղեւորվելու համար իրենց դիպլոմատական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Հայտարարությունը հեղինակել են ուսանողներից երեքը, տեղադրել իրենցից մեկի ֆեյսբուքյան էջում։ Եւս 10 ուսանող ստորագրել է դիմումի տակ։
«8 Պատճառ ինչու ենք մենք ուզում վերադառնալ Հայաստան և ինչու հենց հիմա
1. Մենք բոլորս ապրում ենք ԱՄՆում՝ աշխարհի ամենաթանկ բուժօգնություն ունեցող երկրում:Մեզնից շատերը չեն կարող թույլ տալ պատշաճ ապահովագրություն,որը թույլ կտա հարկավոր բուժօգնություն ձեռք բերել
2. ԱՄՆ 3 օր առաջ դարձավ աշխարում Covid-19 ամենաշատ գրանցված դեպքեր ունեցող երկիրը
3. Շատերիս համալսարանները փակվելու մասին հայտարարեցին 3-4 օր առաջ, հետևաբար մենք չգիտեինք ինչպես վարվել
4. Շատերիս համալսարանները աստիճանաբար մեզ զրկում եմ սնուցարար ուտեստներից, ուտելիք ձեռք բերելու տարբերակներից և ստիպում են սնունդի պակաս ունեցող մթերային խանութներից պատվերներով ապրել՝ երբ շատերը կա՛մ չեն մատակարարում, կա՛մ սնունդ չունեն մատակարարելու
5. Համալսարանները ստիպում են մեզ հասարակական ճաշարաններում սնվել, որտեղ բոլորս վարակի մեծ վտանգի տակ ենք
6. Համալսարանում մնացած բոլոր ուսանողներին տեղափոխում են մեկ ընդհանուր հանրակացարան, հաշվի չառնելով ուսանողների նախնական առողջական դրությունը, ստիպելով բոլորին օգտվել նույն հասարակական պետքարաններից և սանհանգույցներից՝ կրկին մեծացնելով վարակի վտանգը
7. Շատերիս եկամուտը և ֆինանսական օգնությունը կախված էր մեր՝ կապուսում կատարված աշխատանքից: Քանի որ աշխատատեղերը փակվել են՝ չունենք մեզ ապահովելու դրամական միջոցներ
8. Այս մտահոգ իրավիճակը մեզ վրա ունի նաև լուրջ հոգեբանական ազդեցություններ: Լինելով հեռու ընտանիքից և հարազատներից, անդադար անհանգստությունների և սթրեսի մեջ գտնվելով միմյանց առողջության և ապահովության մասին, նաև մեր ընտանիքներին ենք պահում անդադար լարվածության մեջ: Այս ուժեղ սթրեսային իրավիճակը ազդում է նաև մեր ֆիզիկական առողջության վրա՝ կրկին թուլացնելով իմուն համակարգը և այն դարցնելով է՜լ ավելի խոցելի թագավարակին:
Մենք հասկանում ենք որ բարդ և կրիզիսային իրավիճակում են գտնվում բոլորը, և որ կան մարդիկ ով շատ ավելի կրիտիկական իրավիճակում են գտնվում: Մենք չենք ուզում ֆինանսական նեղություն պատճառել մեր երկրին, հասկանալով որ կան ավելի շտապ ծախսեր: Հետևաբար մենք պատրաստենք կրել ճանապարհորդելու բոլոր ծախսերը և կառավարությունից խնդրում և ակնկալում ենք միմիայն դիպլոմատական և կազմակերպչական աջակցություն: Նաև հասկանում ենք ռիսկերը մեզ հետ վիրուսը Հայաստան բերելու և պատրաստ ենք ինքնամեկուսացվել սահմանված 14 օր ժամկետով մինչև անվտանգ կլինենք՝ մեր ընտանիքներին միանալու։
հեղինակներ`
Tatev Gevorkyan
Eliza Melkonyan
Seda Bagiryan
Ստորագրված է`
Inna Sahakian
Elina Sargsyan
Manana Hakobyan
Hovhannes Aleqyan
Anush Mehrabyan
Ofelya Baghdasaryan
Kristina Aleksanyan
Rob Ert
Tamara Kocharyan
Julieta Serobyan »,- ասված է դիմումում։