OneRepublic-ը թողարկել է «Better days երգը»՝ նվիրված կորոնավիրուսին (Տեսանյութ)
Ամերիկյան OneRepublic ռոք խումբը համացանցում թողարկել է «Better days» երգը, որը երաժիշտները ձայնագրել են կարանտինի ժամանակ։ Ստեղծագործությունն ընդգրկվել է Human ալբոմում, որի թողարկումը նախատեսված է մայիսին։
«Մի քանի օր առաջ, երբ ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի համաճարակի մասին, մեզնից ոմանք, անտեղյակ լինելով, շրջագայության ավարտին բախվել են COVID-19 կրողների հետ։ Դրանից հետո մենք բոլորս կարանտինի մեջ ենք, որն էլ անցկացնում ենք իմ ստուդիայում։ Մենք ձայնագրել ենք այս երգը հենց այստեղ։ Մենք երգում ենք իրական իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում հենց հիմա», — ինսթագրամում պատմել է Ռայան Թեդերը։
Տեսանյութն՝ այստեղ:
Երգիչը հայտնել է, որ այդ երգից ստացված եկամուտների մի մասը նվիրաբերելու է MusiCares Covid-19 բարեգործական հիմնադրամին: Կազմակերպությունը ստեղծվել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ առնչված երաժշտական համայնքի բոլոր ներկայացուցիչներին օգնելու համար։
Variety-ի տեղեկություններով՝ երաժիշտները ցանկանում են Better days երգի տեսահոլովակի ստեղծման մեջ ներգրավել երկրպագուներին: Նրանք բոլոր ցանկացողներին կոչ են անում համացանցում տեսանյութեր փոխանակել, որտեղ կցուցադրեն, թե ինչպես են այս դժվարին ժամանակներում նրանք ապրում: Օրինակ, երաժիշտները ուրախ կլինեն լսել, թե ինչպես են կամավորները աշխատում, իմանալ, թե ինչպես է ձեր քաղաքը փոխվել կարանտինի ժամանակ կամ ինչ են անում մարդիկ տանը: