Հրուշ Աճեմյանը հոր խստության և նրա հետ ունեցած բարդ հարաբերությունների մասին (Տեսանյութ և լուսանկար)
Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։
Համարձակ հայուհին միկրոբլոգի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որին կից անկեղծացել է՝ խոստովանելով, թե ինչ է իրեն սովորեցրել հայրը, ինչի համար է նրան շնորհակալ։ Հրուշն ասել է նաեւ, որ հոր հետ բարդ հարաբերություններ է ունեցել։ Հրապարակմանը կից գրառման մեջ նա գրել է․ «Մենք տարօրինակ հարաբերություններ ունեինք։ Նա խիստ էր ինձ հետ։ Լավ համբավ ունեցող հարգված մարդ էր եւ այդ համբավը պահպանել էր պետք, հատկապես մեր մշակույթում, որտեղ կանոնները շատ են։ Կանոններ, որոնք ես հրաժարվում էի պահպանել` դրանք սեքսիստական համարելով»։
Տեսանյութը՝ այստեղ:
Կային սահմանված կանոններ, որոնք նրա մոտ զայրույթ էին առաջացնում, եւ Հրուշը ծնողներից հեռանալու որոշում է կայացնում։ Այն օրը, երբ նա լքեց տունը, գիտեր, որ կոտրել է հոր սիրտը։
«Տարիներ պահանջվեցին, որ մեր հարաբերությունները կարգավորվեն։ Դա ամենածանր քարն էր, որ կար սրտիս վրա։ Դու իմ առաջին սերն էին, և ես միշտ պայքարել եմ այն մտքի հետ, որ անհարգալից վերաբերմունք եմ դրսևորել այն միակ տղամարդու նկատմամբ, ում իսկապես սիրել եմ։ Ծնունդդ շնորհավոր, արքաների արքա։ Դու այնքան բան ես վերապրել հանուն սեփական դուստրերի ազատության ու անկախության։ Դու թույլ տվեցիր, որ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ։ Սիրում եմ քեզ, հայրիկ», - գրառումը եզրափակել է հայտնի հայուհին։