Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի
Հայաստանում մարտի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 372 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 424 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 2054 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 391 անձ:
Ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է: