Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը
Ֆրանսիայում կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը, գրում է LePoint պարբերականը։
Դևեջյանը Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահն էր, 2004 թվականին եղել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար։
Ավելի վաղ Դևեջյանը Twitter-ում գրել էր, որ կորոնավիրուսով է վարակված։