ԱՄՆ-ում ողջ գտել են 4-ամյա աղջկան, որն իր շան հետ 2 օրով կորել էր
ԱՄՆ Ալաբամա նահանգի փոքրիկ բնակչուհին ողջ եւ առողջ գտնվել է երկօրյա անհետացումից հետո, հայտնում է Fox News-ը։
4-ամյա Վեդի Սայդսը, լինելով դայակի հսկողության տակ, անհետացել էր շան հետ զբոսնելու ժամանակ։ Դայակը պատմել էր, որ աղջիկն ու շունը անհետացել էին, երբ ինքն ընդամենը մեկ րոպեով շրջվել էր։
Երեխային եւ շանը որոնելու համար ուղղաթիռներ ու անօդաչուներ էին ուղարկվել։
Ավելի ուշ շերիֆի գրասենյակում պատմել էին, որ այդ երկու օրերին շունը պահպանել է իր փոքրիկ տիրուհուն։