Ռուս միլիարդատեր Իգոր Սոսինը վարակվել է կորոնավիրուսով․ Baza
Ռուս միլիարդատեր Իգոր Սոսինը վարակվել է կորոնավիրուսով և բուժվում է Կոմունարկայի բժշկական կենտրոնում, գրում է Baza-ն։
Աղբյուրը նշում է, որ գործարարի վիճակը գնահատվում է որպես բավարար։
Ինչպես գրում է «МК»-ն, գործարարը մասնավոր չվերթով Ֆրանսիայից ժամանել է «Վնուկովո» օդանավակայան։ Մի քանի օրից նրան հոսպիտալացրել են։
Սոսինը տան համար ապրանքերի ցանցի սեփականատեր է և ռիթեյլերներից մեկի կառավարիչը։ Նրա տրամադրության տակ են ևս մի քանի խոշոր ընկերություններ։ Հայտնի է, որ միլիարդատերը քիչ է լինում Ռուսաստանում և ապրում է Մեծ Բրիտանիայում, որտեղ նա ցանց և առանձնատուն ունի։
Սոսինը հայտնի է դարձել իր որդիների շնորհիվ։ Նրա ավագ որդին հյուրանոցում սպանել էր իր մորը, որից հետո նրան հարկդիր բուժման էին ուղարկել։